Skip to main content

Ի՞նչ անել, որ դաշտանդ չխոչընդոտի քեզ տղամարդ զգալուն

http://thumbs.dreamstime.com/
Շատ տրանսգենդեր տղամարդիկ իրենց անհանգիստ են զգում երբ իրենց մարմնի կենսագործունեությունն այնպես չի ընթանում ինչպես ցանկալի կլիներ: 

Այս անհանգստությունը հատկապես ապրում են այն տղամարդիկ, ովքեր չեն հեռացրել իրենց դաշտանի համար պատասխանատու օրգանները կամ հորմոններ չեն ընդունում, ինչը կդադարեցներ ցիկլը: Այնուամենայնիվ, անհանգստանալու կարիք չկա, չէ՞ որ տղամարդ զգալու համար մարմինը քիչ դեր է խաղում: 


 Ձևացրեք, որ վնասվել եք
Այո, կես կատակ-կես լուրջ: Այդքան մի կենտրոնացեք դաշտանի վրա որպես կանացիության խորհրդանիշ: Բոլոր տղամարդիկ էլ արյուն են տեսնում իրենց կյանքի տարբեր փուլերում: Պատկերացրեք, որ վիրավորվել եք` դա պարզապես արյուն է, այնպես ինչպես կքերծվեր մարմնի այլ մաս: 

Եթե ցավոտ զգացողություններով է զուգորդվում` դեղեր խմեք
Մի արհամարհեք մարմնի պահանջները, եթե այն խնամքի կարիք ունի, խնամեք այն առանց ատելության կամ զզվանքի: 

Տամպոններն իսկապես կարող են ամեն ինչ փոխել
Եթե այսքան ժամանակ տամպոններից չեք օգտվել, այնպայման փորձեք: Չնայած նրան, որ ՀՀ-ում մի փոքր թանկ են, այնուամենայնիվ դրանք ճիշտ կրելիս բոլորովին զգացնել չեն տալիս: Դա է պատճառը, որ դաշտան տեսնող անձինք հաճախ մոռանում են այն փոխել: 

Այո, այն կարող է տղամարդկությունն ավելացնել
Իսկապես արժե կամքի ուժի և ինքնատիրապետման ներուժ ունենալ դրա հետ հաշտվելու համար: Ձեր մարմնի այն հատվածը, որը չպետք է գոյություն ունենար արնահոսում է, ինչքան ուժ է պետք դրա հետ ապրելու համար` իսկական տղամարդկություն:

Հիշե'ք, ձվարանները չեն, որ պետք է սահմանեն ձեր տղամարդկությունը
Եթե ձվարանը չէ, որ կնոջը կին է դարձնում, ապա ձվարանը չէ, որ տղամարդուն կարող է կին դարձնել: Դուք տղամարդ եք ու երբեք մի թույլ տվեք ձեզ ատելու ձեր մարմինն ինչ որ օրգանի համար: 

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և